ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ստիպեք լրջանալ, ոչ թե քննարկեք անլրջությունը

Ստիպեք լրջանալ, ոչ թե քննարկեք անլրջությունը
27.08.2024 | 11:22

Քաղաքական օրակարգը լրջացնելու սոլիդ քայլ արվեց Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանի կողմից: Սա, թերևս, կարճ քաղաքական թեզերով լի սպասված քաղաքական բովանդակություն-առաջարկ էր: Քաղաքական բովանդակություն և առաջարկ էիք ուզու՞մ, խնդրեմ, քննարկեք, վիճեք, արտահայտեք ձեր անհամաձայնությունն ու առաջարկը, պահանջեք խորացնել ձեր քաղաքական սպասելիքները և այլն, բայց, խնդրում եմ, դադարեցրեք հեծանիվ-ասֆալտ-խաշլամա-կազմվածք-լոբի քաղաքական դիսկուրսը: Ստիպեք լրջանալ, ոչ թե քննարկեք անլրջությունը: Դարձրեք ստորև նշված 23 թեզ-կետերը քաղաքական քննարկման առարկա և կստվերեք այդ հեծանիվ-ասֆալտ-խաշլամա-կազմվածք-լոբի ռեաիլիթի շոուն:

1.Արտաքին քաղաքական նոր հայեցակարգ

2.Անվտանգային խնդիրներ

3.Բարեփոխումներ Զինված ուժերում

4 Անվտանգություն՝ լայն իմաստով

5.Արցախահայության՝ հայրենիք վերադարձի օրակարգ

6.Իրական, կայուն ու երկարաժամկետ խաղաղության բանաձև

7.Հայաստան-Սփյուռք հարաբերություններ

8.Սոցիալական արդարություն

9.Մարդակենտրոնություն

10.Ազգային արժեքներ

11.Ժողովրդավարություն՝ իրական և ո՛չ իմիտացիոն

12.Արդար, թափանցիկ իրավապահ ու դատական համակարգեր

13.Արդյունավետ պետական կառավարման համակարգ

14.Կոռուպցիայի դեմ պայքար

15.Տնտեսական առաջընթաց և ազգային բիզնեսի ձևավորում

16.Կանանց դերը պետության զարգացման գործում

17. Որակյալ և հասանելի կրթություն

18.Պատասխանատու երիտասարդություն

19.Որակյալ և հասանելի առողջապահություն

20.Խոցելի խմբերի պաշտպանություն

21.Մարզերի կայուն և համաչափ զարգացում

22.Գյուղացին՝ որպես պետության հիմնասյուն

23.Արտագաղթի դեմ պայքար և ժողովրդագրական պատկեր

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 2997

Մեկնաբանություններ